Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Էլմար Մամեդյարովի հետ

Առաջիկա չորեքշաբթի ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Փարիզում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության վարչությունը (mfa.am)։
«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ», - ասվում է ԱԳՆ լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ։