Աթենքում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 7 մարդ

Աթենքում անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 12 մարդ, որոնցից 7-ը՝ ձերբակալվել է։ Այս մասին գրում է Ռիա Նովոստ-ին՝ հղում կատարելով Հունաստանի ոստիկանության տվյալներին։

Նշվում է, որ նրանց նկատմամբ քրեական գործի նախաքննությունը կընթանա արագացված ռեժիմով, քանի որ նրանք բռնվել են հանցանքի պահին։

Ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 25 իրավապահ, որոնք հոսպիտալացվել են։

Հունվարի 20-ից Աթենքի կենտրոնում ընթանում է բողոքի ակցիա, որին մասնակցում է շուրջ 60 հազար մարդ։ Ցուցարարները բողոքում են Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության սահմանադրական վերանվանման վերաբերյալ Սկոպյեյի հետ կնքած նոր համաձայնագրի դեմ։ Ցույցերն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով։ Հունաստանի իշխանությունները պնդում են, որ դրանք կազմակերպել են ծայրահեղական տարրերը։

Հունաստանում կարծում են, որ մակեդոնացիներ կարող են անվանվել միայն Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանների բնակիչները։ Սկոպյեում նույնպես դժգոհում են համաձայնագրից, ըստ որի՝ Մակեդոնիան պետք է կոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Նրանք կարծում են, որ այդպես աղավաղվում է իրենց ժողովրդի ազգային ինքնությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.