Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլաս Մադուրոյի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում խոսել է այդ երկրում քաղաքական ճնգաժամի խորացման պատճառների մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Պուտինի խոսքով՝ Վենեսուելայում իրավիճակի վրա ազդել են արտաքին ուժեր։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ ապակառուցողական արտաքին միջամտությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի օրինական իշխանություններին և նշել, որ ճգնաժամը պետք է հաղթահարվի սահմանադրական ճանապարհով խաղաղ երկխոսության պայմաններում։

Վենեսուելայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինի սկզբունքային դիրքորոշման համար և ընդգծել ռուս-վենեսուելական հարաբերությունների խորացման կարևորությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.