Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը
Բրյուսելում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբկովի մասնակցությամբ մեկնարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, որը նվիրված է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան Դաշինքի մամուլի ծառայությանը։
Նախապես հայտարարվել էր, որ հանդիպումը տեղի կունենա դեսպանների մակարդակով, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստին Ռուսաստանը ներկայացնելու է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբկովը, որը հատուկ դրա համար ժամանել էր Բրյուսել։
«Հանդիպումը մեկնարկել է 09։00-ին (Երևանի ժամանակով՝ 12:00, - խմբ․)», - նշել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունում։
Հունվարի 23-ին ՌԴ ցամաքային զորքերի հրետանու և հրթիռային ստորաբաժանման հրամանատար Միխային Մատվեևսկին պատմել էր Искандер-М օպերատիվ-մարտավարական համալիրի տեխնիկական բնութագրի մասին։ ճեպազրույցին մասնակցել են այլ պետությունների շուրջ երկու տասնակ դիվանագետներ։