Ռուսաստանի սահմանների մոտ նկատվել են ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ

Հունվարի 28-ին՝ ողջ օրվա ընթացքում, Ռուսաստանի սահմանների մոտ նկատվել են ամերիկյան երեք հետախույզ-ինքնաթիռներ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից  թռիչքն սկսել է Boeing RC-135V ինքնաթիռը՝ մոտենալով Կալինինգրադի սահմաններին։ Միևնույն ժամանակ Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայից թռիչքն է սկսել RQ-4B Global Hawk ինքնաթիռը։ Վերջինս մոտեցել է Լենինգրադի և Պսկովի շրջաններին։ Իսկ Բալթիկ ծովի օդային տարածքում ռուսական ՍՈւ-27 կործանիչը կանխել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը։ Ռուսական կործանիչը անվտանգ տարածության վրա մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին և վերադարձել տեղակայման վայր այն ժամանակ, երբ P-8A-ը հեռացել է ՌԴ-ի սահմաններից։

Ria Novosti-ն գրում է, որ վերջին շրջանում ռուսական սահմանների մոտ հաճախակիացել են ամերիկյան հետախույզ-ինքնաթիռների թիռչքները։ Դրանք հիմնականում կատարվում են Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ՝ Ղրիմի և Կրասնոդարի շրջաններում։

Նախորդ ողջ տարվա ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերի ռադիոտեխնիկական սարքերը ֆիքսել են ավելի քան 980 հազար օդային օբյեկտ, որոնցից երեք հազարը օտար ռազմական ինքնաթիռներ էին։ Նկատվել է շուրջ հազար հետախույզ-ինքնաթիռ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.