Apple ընկերությունը գաղտնի է պահել անձնական տվյալների գաղտնիության պահպանման վերաբերյալ խնդիրը

Նախորդ տարի, երբ ցանցահենների մի խումբ գողացավ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մուտքի գաղտնի տվյալներ՝ օգտվելով կայքում առկա թերություններից, կայքը բացահայտեց միջադեպը և զգուշացրեց օգտատերերին։

Նույն կերպ, երբ մի քանի ամիս առաջ Twitter-ը ենթարկվեց բազմակի խոցելիության միջոցով հարձակման, այն նույնպես կարողացավ իր օգտատերերին զգուշացնել։

Իսկ ահա Google-ը որոշել է փակել իր Google+ կոչվող սոցիալական մեդիայի ցանցն այն բանից հետո, երբ պարզվեց, որ անվտանգության խախտումների պատճառով գողացվել էր հարյուր հազարավոր օգտատերերի անձնական տվյալները։

Պարզվում է, որ Apple-ը նույնպես կարող է տուժած լինել գաղտնիության խախտման դեպքերից նախորդ տարի, երբ ինչ-որ կերպ մի շարք օգտատերերի iCloud-ի տվյալները հայտնվել էին ուրիշների մոտ։ Ընկերությունը, սակայն, որոշել է գաղտնի պահել այս դեպքը, քանի որ այն «չարժե չբացահայտել, կամ գուցե ավելի բարդ»։

Նախորդ շաբաթ թուրք հետազոտող Մելիհ Սևիմը կապվել էր The Hacker News-ի հետ և պնդել, որ Apple-ի ծառայություններում հայտնաբերել է մի թերություն, որը թույլ է տալիս տեսնել մասնակի տվյալներ iCloud-ի պատահական հաշիվներից՝ իմանալով դրանց հետ կապված հեռախոսահամարները։

Նա հաստատել է, որ ենթադրյալ թերությունները հայտնաբերել է 2018 թ․ հոկտեմբերին, որից հետո պատասխանատու կերպով հաղորդել է այն Apple-ի անվտանգության թիմին՝ ցույց տալով, թե ինչպես է կարողացել կարդալ օգտատերերի iCloud-ի անձնական տվյալներն առանց վերջիններիս իմացության։

Արդեն նոյմեբերին, երբ ընկերությունը շտկել էր թերությունը, Մելիհին տեղեկացրին դրա մասին՝ նշելով, սակայն, որ ընկերությունը մինչև Մելիհից մանրամասներ ստանալն արդեն ֆիքսել էր խնդիրը։

Եվս մեկ խնդիր արձանագրվել էր օրեր առաջ։ Apple-ը ժամանակավորապես կասեցրել էր խմբակային FaceTime ծառայությունը, քանի որ պարզվել էր, որ տեսազանգ կատարելիս օգտատերերը կարողանում էին լսել և տեսնել մյուս օգտատերերին նույնիսկ մինչև նրանք կընդունեն զանգը։

Եթե iCloud-ի այս տարօրինակ արտահոսքը փոքր լիներ, իսկ հետո Apple-ը զգուշացներ բոլորին, ապա այս հարցերի վերաբերյալ տևական լռությունն ավելի կասկածելի չէր դարձնի միջադեպը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.