Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից հրթիռային վերջնագրի ժամկետի ավարտը
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի ժամկետի ավարտի մասին հայտարարությունը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
«Գործը գնում է այն բանին, որ փետրվարի 2-ին մենք ԱՄՆ-ի կողմից ինչ-որ ծանուցում ենք ստանալու», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունների մոտ կառուցողական քննարկում վարելու ցանկության բացակայությունը խոսում այն մասին, որ պայմանագրի վերաբերյալ որոշումն ընդունվել է վաղուց։ Պեսկովը համոզված է, որ շատ շուտով Վաշինգտոնն սկսելու է իրականացրել իր մտածած ծրագրերը։
Հունվարի 25-ին Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվային դուր չի գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի ուլտիմատիվ մոտեցումը։
Հունվարի կեսերին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք փետրվարի 2-ին դուրս կգան ՄՑՀՀՊ-ից, եթե Մոսկվան չկատարի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները նշում են, որ 9М729 թեևավոր հրթիռի փաստացի հեռահարությունը գերազանցում է թույլատրելիի սահմանը։ Ռուս զինվորականները հավաստիացնում են, որ նման պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ։