Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մոսկվայի կենտրոնում գտնվող Նակիտսկի բուլվարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Նակիտսկի բուլվարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ», - ասվում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ չորս զոհերի մասին տեղեկացրել էր նաև ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է երեք մարդ, ևս 42-ին հաջողվել է փրկել։ Բռնկված հրդեհը տարածվել էր շուրջ երկու հազար քառակուսի կիլոմետր։ Հրշեջների համար լրացուցիչ բարդություն էր առաջացնում այն հանգամանքը, որ ծածկը փայտից էր, իսկ մի շարք բնակարաններ ենթարկվել էին վերակառուցման։

Նակիտսկի բուլվարի 12 շենքը կառուցվել է 1912 թվականին։ Այն համարվում է մշակութային ժառանգություն։ Շենքում կա ավելի քան 100 բնակարան։ Շենքի մոտակայքում է գտնվում նաև Արևելքի պետական թանգարանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.