Պուտինն աշխատանքից հեռացրել է ուժային կառույցների 9 գեներալների

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից հեռացրել է ուժային կառույցների 9 գեներալների։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
Նշվում է, որ աշխատանքից հեռացվել է արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրի շրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, արդարադատության գեներալ-մայոր Իրինա Զայբերտը, ներքին գործերի նախարարության Կրասնոյարսկի շրջանի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Կուզնեցովը, գեներալ-մայոր Վլադիմիր Նիկիտևը, Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆաիլ Գալմանովը։
Զբաղեցրած պաշտոնները լքել են նաև Թաթարստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պավել Նիկոլաևը, ԱԻՆ հարավային շրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Իգոր Օդերը, ԱԻՆ Հյուսիսարևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար, գեներալ–գնդապետ Օգոր Պանինը և ներքին գործերի նախարարության Մոսկվայի շրջանի տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Սոլոպովը։