Բրիտանական, ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններն իրանցի միջուկային մասնագետին գաղտնի տեղափոխել են Մեծ Բրիտանիա
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ ունեցող 47-ամյա մասնագետը Նոր տարվա նախաշեմին տարվել է Մեծ Բրիտանիա բրիտանական Mi6-ի, CIA-ի և Mossad համատեղ գործողության արդյունքում։ Այս մասին գրում է բրիտանական Express պարբերականը։
Մասնագետի խոսքով՝ ինքը մասնակցել է Իրանում ուրանի հարստացման հաստատության ղեկավար, գիտնական Մոսթաֆա Ահմադի Ռոշանի վրա 2012 թ․ կատարված մահափորձին։ 32-ամյա Ռոշանը զոհվել էր Թեհրանում իր մեքենային ամրացված ռումբի պայթյունից։ Զոհվել էր նաև նրա վարորդը։
47-ամյա մասնագետին Իրանից դուրս հանելու ծրագիրը իրականացվել է հոկտեմբերին, երբ արդեն վտանգ կար, որ նա կարող է բռնվել։
MI6-ի և CIA-ի մոտ այս մարդու հետ զրուցելու ցանկություն առաջացավ այն ժամանակ, երբ նա սկսեց բավական շատ տեղեկությունների տիրապետել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Արդեն դեկտեմբերին իսրայելական Mossad-ը նրան դուրս հանեց երկրից, որից հետո MI6-ը պետք է նրան անցկացներ ողջ Եվրոպայով և հասցներ Մեծ Բրիտանիա, ապա Միացյալ Նահանգներ։ Սակայն բրիտանական հատուկ ծառայությունները խնդրի առջև են կանգնել, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանից։
«Սա տեղի չի ունեցել առանց մարտահրավերների։ Նրա բացակայությունն անմիջապես նկատվել է, և մեզ տեղեկացրել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատն ուղարկվել է նրա հետևից։ Նրան Մեծ Բրիտանիա հասցնելու եղանակների մասին հարցն առաջին անգամ ծագել է Ֆրանսիայում։ Որպես լուծման տարբերակ, որոշվեց նրան մտցնել նավով նեղուցն անցնել և Բրիտանիա հասնել ցանկացող փախստականների շարքերը», - պատմել է լրատվականի զրուցակիցը։
«Կարող ենք ասել, որ մեր հարցազրույցների արդյունքում հավաստիացել ենք, որ Իրանը, կարծես, կատարում է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները։ Սա լավ նորություն է», - ասել է աղբյուրը։
Սա տեղի է ունեցել, երբ վարորդները ոստիկաններին հայտնել են ափին գտնվող 12 ներգաղթյալների մասին, որոնց գործակալները կարողացել էին հավաքել։
Հետո՝ Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ, նրան տարել են «ապահով մի տուն», որտեղ բրիտանացի և ամերիկացի գործակալները հարցաքննել են նրան։ Այս, այսես կոչված, «ապահով տունը» գաղտնի տուն է, որտեղ հատուկ ծառայությունները կատարում են իրենց անհրաժեշտ անօրինական գործողությունները։
Իրանը մշտապես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է Նաթանզ հաստատության մասին։ Երկրորդ՝ Քոմ քաղաքի մոտ գտնվող հաստատության մասին Թեհրանը հայտարարել է 2009 թ․, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը բացահայտել էր դրա գոյությունը։