Մոսկվան պետք է թանկ վճարի իր սադրանքների համար․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ռուսաստանը պետք է բարձր գին վճարի այն սադրիչ գործողությունների համար, որոնք կատարում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նկատմամբ։ Այս մասին հայատարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլիամսոնը․ գրում է Press Association թերթը։
«ՆԱՏՕ-ն պետք է հնարավորություններ մշակի դիմակայելու այն սարանքներին, որոնք Ռուսաստանը անում է մեր դեմ։ Բացի այդ, Մոսկվայի կողմից արվող այդ գործողությունները պետք է թանկ նստեն նրա վրա», - ասվում է Ուիլիամսոնի ելույթում։
Աղբյուրի չի նշում, թե կոնկրետ ինչ սադրանքների մասին է խոսում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Նախարարը նաև ՆԱՏՕ-ին կոչ է անում լարել ուշադրությունը Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի ելույթում նաև կոչ է արվում բոլոր «դաշնակից պետություններին կոշտ պատասխան տալ սեփական շահը պաշտպանելու հարցում այն պետություների դեմ, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը»։
Մոսկվան բազմիցս հերքել է արևմտյան քաղաքական գործիչների այն պնդումները, թե իբր Ռուսաստանը ձեռնարկում է համաշխարհային կայունությունը խաթարող գործողություններ։