Մակեդոնիան պաշտոնապես վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիա

Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիա։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է նախկին հարավսլավական հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը։

Նրա խոսքով Հունաստանը և Մակեդոնիան վերջնական բանավոր համաձայնության են եկել վերանվանման գործընթացն սկսելու վերաբերյալ։

«Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, սակայն կարող ենք և պետք է որոշակիացնենք մեր ապագան բարեկամության և համագործակցության մթնոլորտում», - հայտարարել է Դիմիտրովը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունները և Մակեդոնիան Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ ստորագրել են արձանագրություն Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։

Այժմ նշված արձանագրությունը պետք է վեվարեցնեն Դաշինքի անդամ բոլոր պետությունները, որից հետո փաստաթուղթը կարող է վավերացնել նաև Մակեդոնիան։

Ակնկալվում է, որ այս գործընթացները կավարտվեն ընթացիկ տարվա վերջին, և Մակեդոնիան արդեն պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Դաշինքը կնշի իր հիմնադրման 70-ամյակը։

ՆԱՏՕ-ին անդամակնցելու համար Մակեդոնիայի իշխանությունները ստիպված եղան փոխել երկրի անվանումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.