Հնդկաստանը ցանկանում է գնել ռուսական МиГ-29 կործանիչներ

Հնդկաստանը Ռուսաստանին հարցում է ուղարկել չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչների գնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ծառայության աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցումն արդեն արվել է, այժմ քննարկվում են գործարքի պայմանները։ Նշվում է, որ Դելին ցանկանում է գնել 21 միավոր ինքնաթիռ։

Լրատվականը գրում է, որ ռուսական կործանիչներ գնելու ցանկությունը կարող է կապված լինել ֆրանսիական Rafale ինքնաթիռների բարձր արժեքի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերում նման բարձր դասի կործանիչների պակասի հետ։

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը դեռ պաշտոնապես չի հաստատել տարածված տեղեկությունը։

Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը Ռուսատանին խնդրել էր իրեն ապահովել ավելի հուսալի, չորրորդ սերնդի МиГ-29К և МиГ-29КУБ տեսակի կործանիչներով։

Հունվարի վերջին հաղորդվում էր, որ Հնդկաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կնքել նոր պայմանագիր ծանր բազմաֆունկցիոնալ երկտեղանի Су-30МКИ կործանիչների մատակարարման վերաբերյալ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.