Պակիստանը հետ է կանչում Հնդկաստանում իր դեսպանին

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Հնդկաստանից։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ֆեյսալը։

«Մենք հետ ենք կանչել մեր դեսպանին խորհրդակցությունների համար։ Նա լքել է Դելին այս առավոտյան», - իր թվիթերյան էջում գրել է Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Այս որոշումն ընդունվել է երկու երկրների միջև հարաբերությունների լարման ֆոնին։ Դելին Իսլամաբադին մեղադրում է փետրվարի 14-ին հնդիկ ուժայինների ավոտշարասյան վրա տեղի ունեցած հարձակմանն առնչություն ունենալու մեջ։

Ավելի վաղ Հնդկաստանը հետ էր կանչել Իսլամաբադում իր դեսպանին, իսկ Պակիստանի դեսպանը Դելիում հարվիրվել էր արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան էր փոխանցվել բողոքի նոտա։

Փետրվարի 14-ին Ջամու և Քաշմիր նահանգում մահապարտ-ահաբեկիչը գործարկել էր 350 կիլոգրամ կշռող պայթուցիկ սարք մոտ 2500 հնդիկ զինվորականներին տեղափոխող ավտոշարասյան մոտ։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր «Ջայիս է Մուհամմադ» անջատողական շարժումը։

Ջամու և Քաշմիրը Հնդկաստանի միակն նահանգն է, որտեղ բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են։ Նահանգի հնդկական մասում գործում են խմբավորումներ, որոնք կողմ են հանդես գալիս Հնդկաստանից առանձնանալուն։ Դելին Իսլամաբադին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Պակիստանը հերքում է մեղադրանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.