ԱՄՆ-ը կարող է քիմիական հարձակում բեմականացնել Սիրիայում նոր սադրանքներ հրահրելու նպատակով․ ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնը կարող է քիմիական զենքի միջոցով սադրանք կազմակերպել Սիրիայում այստեղ իր ռազմական ներկայությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը․ գրում է Russia Today-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա կարող է Միացյալ Նահանգների համար օգտագործվել որպես Սիրիայում ռազմական գործողություններն արդարացնելու պատճառ։

«Չենք բացառում, որ քիմիական զենքի միջոցով սադրանքները կարող են ամերիկյան կողմի համար օգտագործվել ինչպես Բաշար Ասադի իշխանությունը վարկաբեկելու, այնպես էլ իր ապօրինի ռազմական ներկայությունը և նոր ռազմական գործողություններն արդարացնելու պատրվակ», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշվում է նաև, որ սիրիական իշխանությունները միջազգային հսկողության ներքո ոչնչացրել են քիմիական զենքի ողջ պաշարները։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Ռիամ Դալաթին հայտարարել էր, որ Դումայում տեղի ունեցած «քիմիական հարձակումից» հետո հիվանդանոցում նկարված կադրերը բեմադրված էին։ Նա հավելել էր, որ իրականում «հարձակում եղել էր, սակայն զարին չէր օգտագործվել»։

2018 թ․ ապրիլի 20-ին Հասան Դիաբ անունով սիրիացի մի տղա, որը, որպես «քիմիական հարձակման զոհ» նկարահանվել էր «Սպիտակ սաղավարտների» նկարահանած հոլովակում, RT-ին պատմել էր նկարահանումների մանրամասների մասին։

Նրա խոսքով՝ իրենց ստիպողաբար բերել են նկարահանման հրապարակ և ռետինե խողովակներով ջրել՝ ներկայացնելով դա «իբր քիմիական նյութերից պաշտպանվելու և դրանց հետևանքները վերացնելու գործընթաց»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.