Վաշինգտոնը պատրաստվում է Սիրիայում թողնել խաղաղապահների խումբ

Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայում զորքերը դուրս բերելուց հետո արաբական այս երկրում տեղակայել «խաղաղապահների փոքր կոնտինգենտ», որի կազմում կլինի շուրջ 200 ամերիկացի զինծառայող։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տանը։

«Մոտ 200 հոգանոց խաղաղապահների փոքր կոնտինգենտը կմնա Սիրիայում որոշ ժամանակով» - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.