Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը․ Anadolu

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների քննարկել են Սիրիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել են իրենց վճռականությունը ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորման դեմ։
Anadolu-ն հայտնում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մանրամասների շուրջ, որը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին էլ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ բանակցություններ է վարում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսարևելքում, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։