Մոլդովայում քվեաթերթիկների 90%-ի հաշվարկից հետո առաջատարը սոցիալիստներն են

Մոլդովայի ընդդիմադիր «Acum» դաշինքը քվեաթերթիկների 90%-ի հաշվարկից հետո հավաքել է ձայների 25,06%-ը և դուրս է եկել երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով իշխող Դեմոկրատական կուսակցությունից։

Այս մասին հայտնել է Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 24,9%-ը։ Ընտրություններում առաջին տեղում է Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը, որը հավաքել է 31,69% ձայն։

Օրհեի քաղաքի քաղաքապետ, գործարար Իլան Շորի «Շոր» կուսակցությունը չորրորդն է՝ հավաքելով  8,64%։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները չեն հաղթահարել նվազագույն շեմը՝ 6%-ը։

Փետրվարի 24-ին Մոլդովայում առաջին անգամ անցակցնել են խորհրդարանական՝ փոփոխված համակարգով ընտրություններ։ Եթե նախկինում 101 պատգամավորներն ընտրվում էին կուսակցությունների համամասնական ցուցակներով, ապա այժմ միայն 50 պատգամավոր է ընտրվում նախկինի պես։ Մնացած 51-ն ընտրվում են մեծամասնական կարգով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.