Եվրամիությունը չի կարողանում ազդեցություն ունենալ Սիրիայում տիրող իրավիճակի վրա․ Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ Եվրամիությունը թողել է իր դիրքերը Սիրիայում և այլևս չի կարողանում ազդեցություն ունենալ այդ երկրում իրադարձությունների զարգացման վրա։ Այս մասին Բաբիշը հայտարարել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում Եվրամիության և Արաբական լիգայի երկրների միջև առաջին բարձր մակարդակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
«Եվրոպան, փաստացի, թողել է իր ոստիկաններին Սիրիայում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից մենք (Եվրամիությունը) չկարողացանք ազդեցություն ունենալ Սիրիայում տիրող իրավիճակի և իրադարձությունների զարգացման վրա», - ասել է Բաբիշը։
Նրա խոսքով՝ ԵՄ-Արաբական պետությունների լիգա գագաթնաժողովի հիմնական թեման լինելու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից անօրինական միգրացիայի հարցը։
«Գագաթնաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն Եվրոպայի համար այս կարևորագույն խնդրի վերաբերյալ», - ասել է Չեխիայի վարչապետը։
Նախնական պլանների համաձայն՝ Անդրեյ Բաբիշն այստեղ հանդիպումներ կունենա Իրաքի նախագահի, Լիբանանի վարչապետի, Հորդանանի փոխվարչապետի և Օման ներկայացուցիչների հետ։