Հայտնի է դարձել աղի նոր վնասակար հատկությունը

Մարդու օրգանիզմում աղի նստվածքը նպաստում է ալերգիկ իմունային ռեակցիաների զարգացմանը։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով MedicalXpress-ին։
Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ատոպիկ դերմատիտով պացիենտների մաշկը և պարզել, որ մաշկի վնասված մասերում նատրիումի մակարդակը 30 անգամ գերազանցում է թույլատրելիի չափը։
Մասնագետները նշում են, որ նատրիումի քլորիդը ազդեցություն է ունենում T բջիջների վրա՝ ստիպելով նրանց արտադրել մեծ չափով IL-4 և IL-13 սպիտակուցներ։
Այս միացությունները կարևոր դեր են խաղում օրգանիզմի իմունային համակարգում, սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել մաշկի բորբոքային հիվանդությունների արագընթաց զարգացման։
Գիտնականները նշում են, որ ալերգիկ ռեակցիաները նկատելիորեն թուլանում են այն բանից հետո, երբ Т բջիջները դադարում են ենթարկվել նատրիումի քլորիդի ազդեցությանը։