Հրաժարական է տվել Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, Զարիֆը գրել է Instagram-ի իր էջում։
«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Իրանի թանկագին և խիզախ ժողովրդին իր մեծահոգության և նրա իշխանություններին վերջին 67 ամսվա համար։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում ունեցածս բացթողումների համար։ Երջանիկ եղեք», - գրել է Զարիֆը։
Նշվում է, որ պատգամավորներն այսօր՝ փետրվարի 26-ին, կքննարկեն Զարիֆի հրաժարականի հարցը։