Հնդկական օդուժը հարվածներ է հասցրել Քաշմիր նահանգում զինյալների հենակետին

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Միրաժ 2000» տեսակի 20 ինքնաթիռներ Քաշմիր նահանգի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հարվածներ են հասցրել «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման հենակետերին։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով NDTV հեռուստաընկերությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռները հենակետերի վրա են նետել մոտ մեկ տոննա ռումբ՝ ամբողջովին ոչնչացնելով խմբավորման ճամբարը։

Ավելի վաղ պակիստանյան կողմը հայտնում էր, որ հնդկական ինքնաթիռները խախտել են բաժանարար սահմանը Քաշմիրում, սակայն Պակիստանի օդուժը կարողացել էր հետ մղել հակառակորդի ինքնաթիռները։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.