Վաշինգտոնը չունի հստակ ռազմավարություն Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցում․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չունի որևէ կոնկրետ ռազմավարություն Սիրիայի տարածքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։

«Արդեն գնալով պարզ է դառնում, որ Վաշինգտոնը չունի որևէ կոնկրետ ռազմավարություն Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցում», - ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին քաղաքական գետրատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած դրան՝ Վաշինգտոնը և Անկարան շարունակում են երկխոսությունը, թե ինչպես պետք է «կողմերը համաձայնեցնեն իրենց գործողությունները զորքերը դուրս բերելու ընթացքում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայում զորքերը դուրս բերելուց հետո արաբական այս երկրում տեղակայել «խաղաղապահների փոքր կոնտինգենտ, որի կազմում կլինի շուրջ 200 ամերիկացի զինծառայող»։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.