Թուրքիայում մեկնարկել են պատմության մեջ ամենախոշոր ծովային զորավարժությունները

Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են պատմության մեջ խոշորագույն ծովային զորավարժությունները, որն ստացել է «Mavi Vatan» (կապույտ հայրենիք, - խմբ․) անվանումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yeni Şafak թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունները տեղի են ունենալու միանգամից երեք ծովերի ջրերում՝ Սև, Էգեյան և Միջերկրական։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 ռազմանավ։

Ինչպես տեղեկացնում է Aydınlık թերթը, զորավարժություններն անցկացվելու են փետրվարի 27-ից մինչև մարտի 8-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ռազմածովային ուժերի TCG Faith հածանավը Սև ծովում զորավարժություններ էր անցկացրել ամերիկյան USS Donald Cook հրթիռակիր նավի հետ, որը նախօրեին մտել էր Օդեսայի ծովային առևտրի նավահանգիստ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.