Պակիստանն օդային հարվածներ է հասցրել հնդկական բանակի դիրքերին

Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հնդկաստանի բանակի դիրքերին՝ խախտելով Քաշմիր նահանգում սահմանային բաժանարար գիծը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով ANI թերթին։

Նշվում է, որ հարվածները հասցվել են Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող շրջաններում։

Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Միրաժ 2000» տեսակի 20 ինքնաթիռներ Քաշմիր նահանգի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հարվածներ էին հասցրել «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման հենակետերին։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.