Հարավային Կորեայում վթարի է ենթարկվել ռուսական բեռնատար նավ (տեսանյութ)

Հարավային Կորեայի Պուսան քաղաքի ափերի մոտ ռուսական SEAGRAND բեռնատար նավը բախվել է երթևեկելի կամրջին։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով  NBN News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։

Ներկա պահին իշխանությունները փորձում են պարզել դեպքի հանգամանքները և հասցված վնասի չափը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.