Պակիստանը պատրաստվում է ազատ արձակել գերեվարված հնդիկ օդաչուներից մեկին

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ գերեվարված հնդիկ օդաչուներից մեկը կուղարկվի հայրենիք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք, որպես բարի կամքի դրսևորում, որոշել ենք ազատ արձակել հնդիկ օդաչուներից մեկին», - ասել է Խանը՝ հավելելով, որ ինքը փորձել է ստեղծված իրավիճակը քննարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Պակիստանի վարչապետի խոսքով՝ եթե Հնդկաստանը փորձի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, ապա իրենք ստիպված կլինեն պատասխանել։

Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ իրավիճակն էլ ավելի սրվի։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։

Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.