Նիդերլանդները հետ է կանչում Իրանում իր դեսպանին
Նիդերլանդները խորհրդակցությունների նապատակով հետ է կանչել Իրանում իր դեսպանին։ Այս մասին հայտնել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը։
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է իրանական իշխանությունների՝ Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներին արտաքսելու որոշման հետ։
«Կիրակի՝ մարտի 3-ին, Իրանն արտաքսել է հոլանդացի երկու դիվանագետի։ Այս կապակցությամբ, նախարարական կաբինետը որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Թեհրանում իր դեսպանին», - նշել է նախարարը։