Հայտնի է դարձել Եվրոպայի լավագույն ավտոմեքենան
Jaguar I Pace էլեկտրական արտաճանապարհայինը ճանաչվել է Ժնևի ավտոսրահի 2018 թ․ լավագույն ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է Motor 1-ը։
Բրիտանական էլեկտրական մեքենան ֆրանսիական Alpine A110 սպորտային ոճի մեքենայի հետ հավաքել է հավասար միավորներ (250 միավոր), սակայն առաջ է անցել լրացուցիչ ցուցանիշներով։
Ժյուրիի անդամներից 18-ի կարծիքով՝ առաջին հորիզոնականին ավելի արժանի էր Jaguar I Pace-ը, մինչդեռ մյուս 16 անդամները լավագույնն էին համարում ֆրանսիական արտադրության մեքենան։
Լավագույն երրորդ տեղն զբաղեցրել է Kia Ceed հեչբեկը։ Սրան հաջորդել է Ford Focus-ը՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։
I-Pace մոդելը Jaguar-ի պատմության առաջին էլեկտրական մեքենան է։ Մեքենայի շարժիչի հզորությունը հասնում է մինչև 400 ձիաուժի։ Մարտկոցի ամբողջական լիցքավորման դեպքում մեքենան կարող է գնալ մինչև 470 կիլոմետր։