Պակիստանի դեսպանը վերադառնում է Դելի

Պակիստանը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ կանչված իր դեսպանը վերադառնում է Դելի։ Այս մասին, ինչպես ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, հայտարարել է Հնդկաստանում Պակիստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը։

Բացի այդ, հայտարարվել է նաև ռազմական գործողությունների ղեկավարման մակարդակում ամենշաբաթյա կապեր պաշտպանելու առաջարկին հավատարիմ լինելու մասին։

Պակիստանը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Դելիում իր դեսպանին այս տարվա փետրվարի 18-ին։ Որոշումն ընդունվել էր Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, երբ Դելին Իսլամաբադին մեղադրում էր հնդիկ զինծառայողների ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետ առնչություն ունենալու մեջ։

Սրանից առաջ էլ Հնդկաստանն էր խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Պակիստանում իր դեսպանին։ Բացի այս Դելիում Պակիստանի դեսպանը հրավիրվել էր Հնդկաստանի ԱԳՆ, որտեղ նրան էր փոխանցվել բողոքի նոտա։ Հնդկաստանի իշխանությունները պահանջել էին քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ, որոնք իրենց վրա էին վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։

Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։

Հատկանշական է, որ Պակիստանը և Հնդկաստանը միջուկային ակումբի անդամ են, և միջազգային հանրությունն անհանգստացած է այստեղ կայունության խաթարմամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածության դրսևորել։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.