Ռուսական և թուրքական նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ռուսական ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլևի հայտարարությանը։
«Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի երկու նավեր՝ «Василий Быков» պարեկային նավը և «Валентин Пикуль» ծովային ականահանը, համատեղ զորավարժություններ են անցկացրել թուրքական «Բուրգազադա» և «Ակչայ» նավերի հետ», - հայտարարել է Ռուլևը։
Անձնակազմերը համատեղ գործողություններ են իրականացրել Սև ծովի ջրերում, ինչպես նաև հնարավոր ականապատ տարածքներում։
Նշվում է, որ թուրքական ռազմածովային ուժերը մարտի 6-ից 8-ը «Mavi Vatan 2019» (Կապույտ հարենիք 2019) զորավարժությունների շրջանակներում գտնվում էին Նովոռոսիյսկի նավահանգստում։
Օտար նավահանգիստ այցելելը զորավարժությունների գլխավոր տարրերից մեկն էր։