Հայտնի են դարձել Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի մասնրամասները

Եթովպիայում կործանված Boeing-737 ինքնաթիռի օդաչուն հայտնել է առաջացած խնդրի մասին և թույլտվություն խնդրել օդանավակայան վերադառնալու համար։ Այս մասին հայտարարել է Ethiopian Airlines ընկերության ղեկավար Թևոլդե Գեմբրեմարիամը։

«Ավիադիսպետչերի հետ խոսակցության ձայնագրության մեջ լսում ենք, թե ինչպես է օդաչուն տեղեկացնում ծագած խնդրի մասին և հայտնում, որ ցանկանում է վերադառնալ։ Նրան թույլատրում են», - պատմել է ավիաընկերության ղեկավարը։

Ավելի ուշ ընկերությունն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ պատրաստվում են Boeing ընկերության հետ համատեղ հետաքննություն սկսել։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Boeing 737-800 MAX ուղևորատար ինքնաթիռը, որը մեկնում էր Նայրոբի, կորցրել է կապը տեղի ժամանակով 08:44-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 149 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել եթովպական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավիավթարից փրկվածներ չկան։ Զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 149 ուևորները, ինչպես նաև անձնակազմի 8 անդամները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.