Թուրքիան ակնկալում է, որ ամերիկյան F-35 կործանիչները կմատակարարվեն մինչև նոյեմբեր
Թուրքիան ակնկալում է, որ մինչև այս տարվա նոյեմբեր կմատակարարվեն ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք ակնկալում ենք F-35 կործանիչների մատակարարումը մինչև նոյեմբեր, և այժմ կատարվում են դրանց համար ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքներ», - նախարարի խոսքերը մեջբերել է թուրքական Anadolu գործակալությունը։
Նա հավելել է նաև, որ թուրք օդաչուները և տեխնիկական մասնագետները շարունակում են դասընթացներ անցնել Միացյալ Նահանգներում։ Աքարի խոսքով՝ ամերիկյան կործանիչները տեղակայվելու են Մալաթիայի ավիաբազայում։
Հատկանշական է, որ մարտի 5-ին ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միացյալ զինված ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին հայտարարել էր, որ պետք չէ Թուրքիային մատակարարել այդ կործանիչները, եթե Անկարան որոշի ձեռք բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու համար։ ԱՄՆ պետքատուղարի օգնականը հայտարարել է, որ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան կործանիչների մատակարարման վրա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, հայտարարեց, որ Անարան միջոցներ կձեռնարկի Վաշինգտոնի դեմ, եթե վերջինս փորձի խոչընդոտել կործանիչների մատակարարմանը։