Մահացել է ռուս հայտնի ռեժիսոր Մարլեն Խուցիևը

Կյանքի 94-րդ տարում մահացել է ռուս հայտնի կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը։

«Առավոտյան 07։00-ի սահմաններում Մարլեն Մարտինովիչն արդեն չկար։ Նա մահացավ Բոտկինսկիի հիվանդանոցում», - հայտնել է լրատվականի զրուցակիցը։

Նշվում է, որ կինոռեժիսորը հոսպիտալացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Հունվարին նրա վիճակը համեմատաբար լավացել էր։ Մարտի 16-ից Խուցիևը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների վերահսկողության տակ։

Մարլեն Խուցիևը ծնվել է 1925 թ․ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում։ 1950 թ․ ավարտել  է Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1959 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում։

Առաջին գեղարվեստական ֆիլմն է «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956, Ֆ. Միրոների հետ)։ Խուցիևի հետագա՝ «Երկու Ֆեոդոր» (1959), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրև» (1967) ֆիլմերը շոշափում են հասարակական և բարոյական կարևոր հարցեր։ Արժանացել է համամիութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.