ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը (mfa.am)։
Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող թեմաներ։