Թրամփն ԱՄՆ-ի պատմության ամենաիսրայելամետ նախագահն է․ Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն Իսրայելի շահերի օգտին գործում է ավելի շատ, քան ԱՄՆ-ի պատմության ընթացքում որևէ այլ նախագահ։

«Դոնալդ Թրամփը մեր երկրի պատմության ամենաիսրայելամետ նախագահն է», - իր թվիթերյան էջում գրել է Սանդերսը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Հատկանշական է, որ Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը դեռ չեն մեկնաբանել Թրամփի այս հայտարարությունը։

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.