ՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ ներքին անձնագրերով Թուրքիա այցելելու

Մոսկվան և Անկարան բանակցություններ են սկսել՝ քննարկելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ներքին անձնագրերով Թուրքիա մուտք գործելու հնարավորություն տալու հարցը։
Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք բանակցություններ ենք սկսել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ներքին անձնագրերով մեր երկիր այցելելու հնարավորություն տալու վերաբերյալ», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական Milliyet պարբերականը։