Սերբիան չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Վուչիչ
Սերբիան չի ցանկանում անդամակցել Հյուսիսատլանտյան Դաշինքին՝ նախընտրելով պահպանել ռազմական չեզոքությունը։ Այս մասին 1999 թ․ Հարավսլավիայում տեղի ունեցած դեպքերին նվիրված միջոցառմանը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Սերբիայի ժողովուրդը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ռազմական չեզոքությունը մեր միակ ընտրությունն է», - հայտարարել է Սերբիայի նախագահը։
Սերբիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպական Միության հետ կապերի ամրապնդմանը։ Բելգրադի համար շատ կարևոր է ռազմական չեզոքություն պահպանելը և ՆԱՏՕ-ի կամ այլ ռազմական դաշինքի անդամ չդառնալը։
Այս դիրքորոշումը մեծ դժգոհություն է առաջացնում Արևմուտքում։ Սերբիային բազմիցս հասկացրել են, որ Եվրաինտեգրման համար անհրաժեշտ է կատարել երկու նախապայման․ ճանաչել Կոսովոյի անկախությունը և հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական հարաբերություններից։