ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հետ համաձայնություն է ձեռք բերվել զինադադարի շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որի վերահսկողության տակ է գտնվում Գազայի հատվածը, հայտարարել է, որ Իսրայելի հետ համաձայնության է հասել հրադադարի վերաբերյալ։ Այս մասին գրում է Interfax գործակալությունը՝ հղում կատարելով Associated Press-ին։
Նշվում է, որ զինադադարը կնքվել է Եգիպտոսի միջնորդությամբ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել տարածված լուրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բուժհաստատություններից մեկը հայտնում էր, որ Միշմերետ մոշավի (իսրայելական գյուղական բնակավայր, - խմբ․) տներից մեկի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։