Ֆրանսիայում «դեղին ժիլետներ» շարժման անկարգությունների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 200 միլիոն եվրոյի վնաս
Ֆրանսիայում սկիզբ առած «դեղին ժիլետներ» շարժման ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երկրին հասցվել է մոտ 200 միլիոն եվրոյի վնաս։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտնել է Ֆրանսիայի ապահովագրության գործակալությունը։
Այս ցուցանիշն վերաբերում է բողոքի չորս ամսվա ժամանակաշրջանին (նոյեմբերի 17-ից մարտի 16-ը)։
Նշվում է, որ 175 միլիոն եվրո հատկացվել է տարբեր ընկերությունների և կազմակերպությունների կրած վնասը փոխհատուցելու համար։ Եվս 25 միլիոն եվրո հատկացվել է ավտոմեքենաների տերերին և բնակելի շենքերին հասցված վնասը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպել են «դեղին ժիլետներ» կոչվող շարժումը։ Նրանք դժգոհում են վառելիքի գների թանկացման և հարկերի ավելացման դեմ։
Բողոքի ակցիաները երբեմն ուղեկցվել են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով։ Չնայած վերջին շրջանում իշխանություների կողմից կատարված զիջումներին հարկերի և նվազագույն աշխատավարձի չափի վերաբերյալ, «դեղին ժիլետները» պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է քաղաքական կուսակցությունների և միավորումների ներկայացուցիչների հետ, սակայն ճգնաժամային իրավիճակից դուրս գալու որևէ տարբերակ չի գտնվել։