Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վիեննա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում կատարելով e-gov.am հարթակին։
«Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ Փաշինյանի հանդիպման մասին: Տարբեր լրատվամիջոցներ վերջին օրերին նշում են նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին», - գրում է Արմենպրես-ը։
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին կլինի համաձայնեցված հայտարարություն։
Հիշեցնենք, որ մինչև այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին երեք անգամ՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։