Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին
Մարտի 26-ի երեկոյան իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավային շրջաններում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։
«Ավելի վաղ Գազայի հատվածից հրթիռ էր արձակվել հրեական պետության տարածի ուղղությամբ։ Բացի այդ, Գազայի բնակիչներն անցել էին անվտանգության ցանկապատը և հրկիզել զինվորական կամուրջի քաղարկման ցանցը։ Ի պատասխան, իսրայելական կողմի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին, ինչպես նաև զինամթերքի արտադրության պահեստին», - ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել էր բնակելի տներից մեկի վրա։ Հարձակման հետևանքով վիրավորվել էր 6 մարդ։ Նույն օրը իսրայելական կողմը պատասխան հարվածներ հասցրեց ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին։
Ավելի ուշ հայտարարվեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին համաձայնություն, սակայն այն պահպանվեց ընդամենը մի քանի ժամ։