Թուրքիան 3 միլիարդ դոլարի վնաս է կրել ռուս զբոսաշրջիկների թվի նվազման հետևանքով
Ռուս զբոսաշրջիկների Թուրքիա այցելելու արգելքի պատճառով Անթալիան կորցրել է մոտ 3 միլիարդ դոլար եկամուտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անթալիա նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը, հայտնում է ռուսական TASS լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ Անթալիան ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի հանգստավայրերից է: Պատահական չէ, որ 2014թ-ին Թուքիա այցելած 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկից 3,5 միլիոնը հանգստացել է հենց Անթալիայում: 2015 թվականին Թուրքիա է այցելել ընդհամենը 3,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ, որից 2,7 միլիոնը՝ Անթալիա: Զբոսաշրջիկների թվի զգալի անկումը պայմանավորված էր ռուսական ռուբլու կուրսի անկման հետ: Ըստ Դավութ Չեթինի կանխատեսման՝ հաջորդ տարի Անթալիա կարող է այցելել 2-2,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել էր ռուս զբոսաշրջիկների Թուքիա այցելելու արգելքը: Թուրք պաշտոնյայի խոսքով՝ սահմանափակման վերացումից հետո Անթալիա է այցելել ընդհամենը 50 հազար ռուս զբոսաշրջիկ:
Photo: antalyahomes.com