ԱՄՆ նախագահի թեկնածուների օդանավերը հանդիպել են Լաս Վեգասի օդանավակայանում
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի օդանավերը հայտնվել են Լաս Վեգասի օդանավակայանի միևնույն կայանատեղիում, հայտնում է բրիտանական The Daiy Mail լրատվականը:
Սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է հատկապես այն, որ Թրամփի օդանավը չափերով գրեթե երկու անգամ մեծ է եղել Քլինթոնի օդանավից: Աղբյուրը նշում է, որ, ի տարբերություն հանրապետական թեկնածուի, որն իր սեփական օդանավն ունի 2011 թվականից, Քլինթոնը շրջում է վարձակալած օդանավով:
Նշենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան Լաս Վեգասում կկայանա նախագահի թեկնածուների երրորդ՝ եզրափակիչ դեբատը: Նախընտրական հարցումներ անցկացնող RealCrealPolitics կազմակերպության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Քլինթոնը 7,2%-ով գերազանցում է իր հակառակորդին: