Մելբուրնում անհայտ անձը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/melbourne_attack.jpg?itok=aOmVBOPp)
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում անհայտ անձը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է 9News Melbourne-ը։
Աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 07:00, - խմբ.)։ Մելբուրնի ոստիկանությունը հայտնում է, որ մեքենան վարելու ընթացքում հանցագործը նաև կրակել է։
Չնայած՝ վարորդը միտումնավոր է մեքենան մխրճել մարդկանց մեջ՝ իրավապահները կատարվածն ահաբեկչություն չեն համարում։
Աղբյուրը նշում է, որ ոստիկանները ձերբակալել են հանցագործին։