Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/trup_erdogan.jpg?itok=9EUGqqd0)
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսզրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ադրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում խոսել է երկու երկրների սերտ հարաբերությունների և ահաբեկչության ցանկացած դրսևորուման դեմ համատեղ պայքարի մասին», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային որպես ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից։