Բաշար ալ-Ասադը չի բացառել երկրում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չի բացառել երկրում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այս մասին նա հայտարարել է Yahoo News լրատվականին տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե սիրիացի ժողովուրդը չցանկանա ինձ տեսնել այս պաշտոնին՝ ես անմիջապես հրաժարական կտամ», - ասել է Ասադը։ Լրարողի հարցին, թե արդյոք հավանական է նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, Սիրիայի նախագահը պատասխանել է. «Եթե ժողովուրդն այդպես ցանկանա»։
Ասադի խոսքով՝ դեռ վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին, քանի որ «ոչ մի որոշում պտղաբեր չի լինի, առանց ահաբեկիչներին հաղթելու»։
«Ահաբեկչության դեմ պայքարի հետ մասին պետք է իրականացվի երկխոսություն՝ Սիրիայի ապագայի համար։ Դրանից հետո պետք է ստեղծվի ազգային միասնության կառավարություն, իսկ նախագահական ընտրություններից առաջ պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե, ժողովուրդը ցանկանա», - եզրափակել է Սիրիայի նախագահը։
Նշենք, որ Սիրիայում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանան 2021 թվականին։