ԱՄՆ-ը պատրաստվում է Եգիպտոսին 195 միլիոն դոլար տրամադրել՝ որպես ռազմական օգնություն
ԱՄՆ-ը պատրաստ է որպես ռազմական օգնությունը Եգիպտոսին տրամադրել 195 միլիոն դոլար՝ պայմանով, որ Կահիրեն առաջընթաց գրանցի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետն ընդգծել է, որ Եգիպտոսը Վաշինգտոնի համար «կարևոր ռազմավարական գործընկեր է մնում», իսկ ներկայիս վարչակազմը ձգտում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: «Պետքարտուղարը որոշել է, որ ԱՄՆ-ի շահերից ելնելով՝ կօգտվի բացառություն անելու հնարավորությունից և ազգային անվտանգության ապահովման նպատակով Եգիպտոսին կտրամադրի 195 միլիոն դոլար, որը նախատեսված է եղել 2016 թ. արտասահմանում ռազմական օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է ներկայացուցիչը՝ նշելով, որ այդ գումարը հիմնականում նախատեսված է ահաբեկչության դեմ պայքարի համար:
«Այդ 195 միլիոնը կփոխանցվի մի հաշվեհամարի, որը հասանելի կլինի ցանկացած պահի: Սակայն այդ գումարը պահոցում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք Եգիպտոսի կողմից առաջընթաց չեն տեսել առանցքային ոլորտներում»,- հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը՝ որպես օրինակ բերելով մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակական կազմակերպությունների աշխատանքը սահմանափակող նոր օրենքը:
Սպիտակ տունը որոշել վերաբաշխել արտասահմանյան ռազմական ֆինանսավորման համար նախատեսված 65,7 միլիոն դոլարը և տնտեսական օգնության հիմնադրամի 30 միլիոն դոլարը: «Այդ գումարն օգտագործվելու է անվտանգության ոլորտում մյուս կարևոր գործընկերների աջակցության և ոչ թե Եգիպտոսի պաշտպանության համար»,- մանրամասնել է պաշտոնյան:
«Պետքարտուղարը ցանկանում է համոզված լինել, որ օտարերկրացիներին ցուցաբերված օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից և օգուտ է բերում մեր ժողովրդին»,- ընդգծել են Պետքարտուղարությունում: Ընդ որում՝ ասվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Եգիպտոսի հետ համագործակցելու ուղիներ փնտրել. վերջին 30 տարիների ընթացքում Եգիպտոսն ԱՄՆ-ից ընդհանուր առմամբ 80 միլիարդ դոլար գումար է ստացել:
«Մենք կշարունակենք աջակցել Եգիպտոսին ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական զարգացման հարցում»,- ամփոփել է դիվանագետը: