Սեուլը բալիստիկ հրթիռի կիրառմամբ զորավարժություն է անցկացել. ԶԼՄ-ներ
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/seshul.jpg?itok=jj9eUM6U)
Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի օգտագործմամբ զորավարժություն է իրականացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման. այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը:
Աղբյուրի ունեցած տվյալների համաձայն՝ զորավարժություններում նախատեսված է եղել Hyunmoon բալիստիկ հրթիռի արձակումը և F-15K կործանիչների գործարկումը: Զորավարժությունների շտաբում նշել են, որ հրթիռը խոցել է Ճապոնական ծովում գտնվող թիրախը: Այնտեղ հավելել են նաև, որ զորավարժությունների լեգենդի համաձայն՝ հարվածի թիրախը եղել է Հս. Կորեաի տարածքում գտնվող Փհունգերի միջուկային փորձարկման կայանը:
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ Փհենյանը նոր ջրածնային ռումբ է մշակել, որը կարող է օգտագործվել որպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մարտագլխիկ: