Եվրամիությունը տարեկան ավելի քան 1 միլիոն եվրո կտրամադրի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարի համար․ Guardian
Եվրոպական Միությունը պատրաստվում է իր բյուջեից տարեկան 1,1 միլիոն եվրո տրամադրել «ռազմավարական հաղորդակցության օպերատիվ աշխատանքաին խմբին», որի պարտականությունների մեջ է մտնում նաև Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքար իրականացնելը։ Այս մասին գրում է Guardian թերթը։
Ինչպես նշում է աղբյուրը, նոյմեբերի 24-ին ԵՄ Արևեյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան «բախվել է իրական խնդիրների, ինչպիսիք են կիբերհարձակումները և հիբրիդային պատերազմը»։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 2015 թ․ մարտին Եվրամիությունը հայտարարել էր մասնագետների խմբի ստեղծման մասին, որը պետք է «հակազդեր Եվրոպական Միության քաղաքականությունը խեղաթյուրող տեղեկատվությանը» ռուսալեզու լրատվական դաշտում։
Այս կառույցի թիրախային լսարանը առաջին հերթին պետք է լինեն Արևելյան գործընկերության անդամ պետությունները՝ Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը։
2016 թ․ նոյեմբերին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի բանաձև, որը կոչվում էր «ԵՄ ռազմավարական հաղորդակցությունը որպես հակազդեցություն երրորդ կողմի քարոզչության»։ Այստեղ ռուսական ԶԼՄ-ները ներկայացվում են որպես սպառնալիք։
Բանաձևում առանձնակի հիշատակվում են RT հեռուստաալիքը, Sputnik գործակալությունը և «Русский мир» հիմնադրամը։